«Եթե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հարց դրվի օրակարգում, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը». ԱԳՆ

Եթե Ադրբեջանը հայտարարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր մտադրության մասին, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Եթե նման հարց դրվի օրակարգում, Հայաստանը կօգտագործի վետոյի իրավունքը»,- ընդգծել է նա։ 

Նաղդալյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի դեպքում, որոշումներն ընդունվում են մասնակից երկրների կողմից փոխհամաձայնության հիման վրա:

«Հայկական կողմը հայտնել է իր կարծիքը: Չեմ կարծում, որ այն առիթ է տալիս երկակի մեկնաբանության համար»,- նշել է Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ առայժմ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հնարավորությունը քննարկվում է միայն վերլուծական շրջանակներում։