Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդություն ներկայացվեց դատարան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվություն տալ:

Դատարանը տեղեկացրեց, որ Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Գրիգորյանի պաշտպանն ասաց, որ նրա մոտ առկա հիվանդությունները բարդանում են, և Գրիգորյանի հարազատները ցանկանում են իրենց միջոցներով նրան բուժման ուղարկել.«Խնդրում ենք հաշվի առնել անձի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը»:

Աղբյուր` factor.am