Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նոր նախարար է նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։