Նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը
Նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը:

Ըստ նախագահականի մամլո ծառայության՝ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝
ընդունել Կառավարության հրաժարականը»: 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Հրաժարական տված է համարվում նաեւ ամբողջ կառավարությունը: Այժմ, թե վարչապետը, թե նախարարները՝ պաշտոնակատարներ են: