Առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի. Ավինյան

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի:

Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ…

Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Mittwoch, 11. März 2020