Մեկ օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 ավտոմեքենա, օգնել 129 քաղաքացու

Մարտի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում, Երևան-Մեղրի, Երևան-Սևան, Ջերմուկ-Վայք, Վանաձոր-Երևան, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում, Ապարան-Քուչակ, Քուչակ-Ափնագյուղ, Միջնատուն-Մելիքգյուղ և Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհներին, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսաելյան, Վարդաղբյուր-Ցողամարգ, Վարդաղբյուր-Սալուտ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 ավտոմեքենա և 129 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։