Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին․ Azatutyun.am

«Ադրբեջանի նախագահը չնայած բոլոր դժվարություններին` ձեռք է մեկնել Հայաստանին` դրսևորելով բարի կամք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե լինի կայուն խաղաղություն, հնարավոր կլինի կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ», – ասել է այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սոչիում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին։ Այս մասին հաղորդում է Azatutyun.am-ը։

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելուն ուղղված Անկարայի ձգտումը, այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո. «Առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։

Ողջունում ենք հակամարտության կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանն աջակցելու Անկարայի ձգտումը, մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև կրակի դադարեցման պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»,- ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։