Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի

Մարտի 24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․)։