«Ցմահ դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»․ forrights.am

Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Ներման օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուստն առավել թափանցիկ ու հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնական առկա որոշ խնդիրներ կարգավորելու և օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ։

«Նախագծով առաջարկել ենք կարգավորել հետևյալ հարցերը՝ սահմանել ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը։ Մասնավորապես, այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը շարունակեն քննարկվել,- իր խոսքում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախագծով անդրադարձ է կատարվել ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացին, նախատեսելով ավելի վաղ ընթացակարգ։

«Մարդասիրական սկզբունքին համահունչ նախատեսվում է՝ ցմահ դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»։

Մանրամասները՝ այստեղ