«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. ՀԺ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. ՀԺ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. ՀԺ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրեր առաջ դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, տեղեկացնում է Հայկական ժամանակը:

Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիա»-ն դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ: 

Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:

Մանրամասները՝ այստեղ