Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքն ապրիլի 24-ին փակ է լինելու

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ 2020թ-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հաշվի առնելով անվտանգության հարցերը՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը համապատասխան ակտով կհաստատվի Պարետատան կողմից։ Ուզում եմ տեղեկացնել, որ ըստ էության մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու այսօրվանից՝ կազմակերպչական և անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց Աղաջանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։