Արամ Ա. Կաթողիկոսի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի և լիբանանահայության վիճակի մասին: Նաև անդրադարձել է ՀՀ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը` ինչպես Լիբանանի ժողովրդին, այնպես էլ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, նաև իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ի կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային: