Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

Մարտի 3-ին, ժամը 22.50-ին, 21-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել, որից հետո, ժամը 21.30-ին, մարմնական վնասվածքներով իր տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 35-ամյա տղամարդը և հայտնել, որ նախորդ օրը Մանուշյան փողոցում ինքն է իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել քաղաքացուն:

Քննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։