Անդրանիկ Փիլոյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից

Անդրանիկ Փիլոյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հաղորդագրության մեջ: