Տեսչական ստուգումներ են իրականացվում հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը, մայիսի 18-ից ստուգումներ է սկսել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Տեսչական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության և առհասարակ զորքերի կենսագործունեության այն բոլոր բնագավառները, որոնք առնչվում են ստուգվող զորամասերի առօրյա գործունեությանն ու անձնակազմի մարտունակության հարցերին: 

Տեսչական ստուգումների շրջանակներում, զորքերի ընդգրկմամբ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ: