Ոստիկանության, ՔԿ, ԱԻՆ աշխատակիցները քննարկում են՝ «Փեթակի» տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու հարցը. Հայկ Կոստանյան

«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,- գրել է նա։