Ավելի կարևոր էր պատերա՞զմը, թե՞ հեղափոխությունը. Ռուբինյանի խոսքերը կտրել են կոնտեքստից

Ավելի կարևոր էր պատերա՞զմը, թե՞ հեղափոխությունը. Ռուբինյանի խոսքերը կտրել են կոնտեքստից
Ավելի կարևոր էր պատերա՞զմը, թե՞ հեղափոխությունը. Ռուբինյանի խոսքերը կտրել են կոնտեքստից

Այս ընթացքում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը, ընդհանուր առմամբ ներկայացնելով վերոնշյալ տրամաբանությունը, թույլ տվեց վրիպակներ և երկու անգամ հնչեցրեց միտք, որ արցախյան պատերազմը պակաս կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը

Նոյեմբերի 29-ին «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն էին Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Հեռուստաբանավեճի առանցքային թեմաներից մեկը «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ոչ միանշանակ խոսքերն էին, որոնց շուրջ տեղի ունեցած քննարկման արդյունքում հնչած որոշ ձևակերպումներ մի քանի լրատվականներ ներկայացրեցին կոնտեքստից կտրված:

Մասնավորապես, Արմեն Աշոտյանը զրույցի ընթացքում մի քանի անգամ հիշատակեց Սասուն Միքայելյանի այն խոսքերը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան պատերազմը: Ինչպես հայտնի է, Միքայելյանի այս հայտարարությունից հետո և ինքը և դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանըհանդես եկան հայտարարություններով և պարզաբանեցին, որ իրականում ձևակերպումը հաջող չէր և չէր արտացոլում քաղաքական ուժի իրական դիրքորոշումը:

Նույնը Աշոտյանի հետ զրույցում կրկնեց Ռուբին Ռուբինյանը՝ պատասխանելով Աշոտյանի՝ թեման շահարկելու համառ փորձերին: Ռուբինյանի տրամաբանությամբ, «Իմ քայլը» դաշինքը չի կարծում, որ արցախյան պատերազմն ավելի կարևոր է, քան թավշյա հեղափոխությունը, սակայն, միևնույն ժամանակ, համարում է, որ հեղափոխությունը կարևոր դեր ունի նաև Արցախի համատեքստում:

Այս ընթացքում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը, ընդհանուր առմամբ ներկայացնելով վերոնշյալ տրամաբանությունը, թույլ տվեց վրիպակներ և երկու անգամ հնչեցրեց միտք, որ արցախյան պատերազմը պակաս կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: «Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից», — մասնավորապես, ասաց Ռուբինյանը:

Ու թեև կոնտեկստից պարզ էր դառնում, որ Ռուբինյանը հակառակն է նկատի ունեցել, սակայն հաղորդման մասին պատրաստված նյութերի գլխագրերում «Այսօր» կայքը և «Շանթ» հեռուստաընկերությունը օգտագործեցին հենց այս վերջին ձևակերպումները, որոնք կարող են թյուրըմբռնում առաջացնել ընթերցողի մոտ և չեն արտացոլում հաղորդման բուն տրամաբանությունը: