ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար․ Factor.am

ՀՀ ԶՈՒ Գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին Քննչական կոմիտեից։ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նշենք, որ այս հոդվածով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում:
© factor.am