Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել․ Արցախի ՊԲ

   Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում  հակառակորդի զինծառայողները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային  գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

  Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

   Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

  Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը  շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։