Virgin Galactic-ը պատրաստվում է տիեզերական զբոսաշրջության

Բրիտանացի ներդրող, գործարար, միլիարդատեր Ռիչարդ Բրանսոնի հիմնադրած Virgin Galactic տիեզերանավերի ընկերությունը Միացյալ Նահանգների օդագնացության իշխանություններից ստացել է առևտրային նպատակով տիեզերական չվերթներ իրականացնելու թույլտվություն:

Տիեզերական զբոսաշրջության բնագավառում Բրանսոնի մրցակիցներն են միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin ընկերությունը և միլիարդատեր Իլոն Մասքի հիմնադրած SpaceX ընկերությունը:

Ըստ հաղորդագրությունների, Բրանսոնը ցանկանում է լինել առաջին անձնակազմի զբոսաշրջիկներից մեկը:

Virgin Galactic-ն անցած ամիս հաջողությամբ կատարել է ստուգողական թռիչքը: Նավը կարող է տիեզերք հասցնել վեց մարդ:

«Ավիացիայի վարչության կողմից ստացած կանաչ լույսը մեծ նշանակություն ունի, հիմա մենք կարող ենք պատրաստվել անձնակազմի վեց անդամներով առաջին լիարժեք ստուգողական չվերթին, որը տեղի կունենա այս ամռանը»,- ասել է Virgin Galactic ընկերության գործադիր տնօրեն Մայլք Քոլգլեզիերը:

Virgin Galactic նավը կարող է երկնքում արձակվել մեծ օդանավից և բարձրանալ մինչև 100 կիլոմետր, հատել Երկիր մոլորակի մթնոլորտի վերին սահմանը և հայտնվել տիեզերքում, ապա վերադառնալ Երկիր:

Այս մասին հայտնում է Ազատությունը: