Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, մեր քաղաքական ուժը անպայման մասնակցելու է դրանց։ Այդ մասին այսօր հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշել է, որ չափազանց մեծ քաջություն է պետք ունենալ այս «քանդված երկրի և հիվանդ հասարակության» խնդիրները վերցնելու և պատասխանատվություն ստանձնելու համար։
Վանեցյանի խոսքով, առաջիկայում հնարավոր թեկնածուի մասին կհայտարարվի։
Տեսանյութը՝ Factor.am-ի