Ադրբեջանցի զինվորականների կողմից ավտոբուսի վրայից քերված Արցախի դրոշը փոխարինվել է նորով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում՝ խնդիրը ոչ թե մեքենայի համարանիշներն են եղել, այլ մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը:

Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում մեքենան՝ քերելով դրոշի պատկերը: Ադրբեջանցի զինվորականների կողմից ավտոբուսի վրայից քերված Արցախի դրոշը փոխարինվել է նորով։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։