Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։

Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։