Իշխանության և Վանեցյանի միջև պայքարը ֆեյսբուքյան մակարդակում է. Տարոն Սիմոնյան. Factor.am

Իշխանությունն իրեն անհարմար իրավիճակի առջև է կանգնեցրել՝ խոսելով հեղաշրջման փորձի մասին։ Այսօր Ազգային ժողովում Factor.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Եթե հեղաշրջման փորձ է եղել, պետք է քրեական գործ հարուցվեր»,- վստահ է պատգամավորը։ Իսկ առայժմ հանրությունն իշխանության և ԱԱԾ նախկին ղեկավարի միջև պայքար է տեսնում։ Եվ այդ պայքարը, ըստ պատգամավորի, ֆեյսբուքյան մակարդակում է։

Արվում են քաղաքական հայտարարություններ, որոնք մեկնաբանելու կարիք պարզապես չկա։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: