Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել
Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։

«Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։

Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Կապանի բաժնում կատարվող հետաքննությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում: