«Հայաստանի կորսված գարունը». ֆիլմ` մարտիմեկյան իրադարձությունների մասին

«Հայաստանի կորսված գարունը». ֆիլմ` մարտիմեկյան իրադարձությունների մասին
«Հայաստանի կորսված գարունը». ֆիլմ` մարտիմեկյան իրադարձությունների մասին

Ապրիլի 26-ին գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը լրագրողներին է ներկայացրել իր թվով երրորդ ֆիլմը, որը նվիրված է մարտիմեկյան իրադարձություններին:
124 րոպե տեւողությամբ ֆիլմը կոչվում է «Հայաստանի կորսված գարունը»:

Ֆիլմի հայկական տարբերակն արդեն ուղարկվել է Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին, եւ դիվանագիտական ներկայացուցչություններին: Անգլեերեն տարեբերակը ավարտին հասցնելուց հետո` ֆիլմը կուղարկվի նաեւ դրսում գործող միջազգային կազմակերպություններին:

Ֆիլմը ներկայացնելուց առաջ ուղարկվել է նաեւ Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, ուժային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մարտի մեկի հետ առնչություն ունեցող նախկին պաշտոնյաներին, այդ թվում նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Պասկեւիչյանը նշեց, որ ֆիլնում նոր կադրեր կամ փաստեր չկան, ուղղակի համադրված կերպով ներկայացված են այն բոլոր փաստերն ու կադրերը, որ մինչեւ հիմա հրապարակվել է ԶԼՄ-ներում:

«Ֆիլմը նպատակ ունի օգնել իրավապահներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են բացահայտել մարտի մեկը: Առավելեւս, որ Սերժ Սարգսյանը արդեն անդրադարձել է մարտի մեկի բացահայտման թեմային»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Պասկեւիչյանը:

Նշենք, որ ֆիլմի տարածման հարցերով զբաղվում է «Մարտի մեկ» հասարակական կազմակերպությունը, որը ստեղծել են մարտիմեկյան սպանդի զոհերի ծնողները:

© Medialab.am