Ֆելիքս Ցոլակյանը Շիրակում ռեյտինգայինով կառաջադրվի ՔՊ ցուցակով. «Ա1+»

Ֆելիքս Ցոլակյանը Շիրակում ռեյտինգայինով կառաջադրվի ՔՊ ցուցակով. «Ա1+»
Ֆելիքս Ցոլակյանը Շիրակում ռեյտինգայինով կառաջադրվի ՔՊ ցուցակով. «Ա1+»

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը չի պատրաստվում անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց առաջիկա ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով: 

«Ա1+»-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր Ցոլակյանն ասել է լրագրողներին՝ նշելով, որ ինքը կառաջադրվի Շիրակի մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով:

«Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով»,- ասել է Ցոլակյանը: