Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է. Փաստինֆո

Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է. Փաստինֆո
Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է. Փաստինֆո

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է, կոմայի մեջ է, արհեստական շնչառություն է միացրած»,-այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ ասել է հոսպիտալի պետի տեղակալը։

Այսօր առավոտյան Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արա Մխիթարյանի մարտական ընկերները։  Նրանք պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին և արդար քննություն իրականացնել։

«Աստված չանի, եթե հանկարծ Արա Մխիթարյանը մահացավ, չգիտեմ այդ մարդիկ ում առաջ են պատասխան տալու։ Ավելի լավ է թողեն գիշերով սուս-փուս անցնեն Նախիջևան, իրենց այնտեղ ավելի լավ կդիմավորեն»,-ասել էր զինակից ընկերներից մեկը։ Կառավարության մոտից նրանք շարժվել են դեպի հոսպիտալ՝ իրենց զորակցությունը հայտնելու ծեծված փոխգնդապետին։

Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել զինվորական, կոչումով` փոխգնդապետ, որի հետեւանքով վերջինս տեղափոխվել է հոսպիտալ. նրա վիճակը գնահատվում է ծանր: Ըստ մամուլի տեղեկությունների`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, սակայն քրեական գործով պաշտոնապես ներգրավված է միայն մարզպետի օգնականը, որին առաջադրվել է մեղադրանք ու կալանավորվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: