Թեղուտի հարցը քննարկվել է Օրհուսի կոմիտեում

Թեղուտի հարցը քննարկվել է Օրհուսի կոմիտեում
Թեղուտի հարցը քննարկվել է Օրհուսի կոմիտեում

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել մարտի 30-ին Ժնեւում կայացած Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստին: Այստեղ պետք է քննարկեին Թեղուտի վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի և կոմիտեի պահանջները:

Նիստին մասնակցել են միայն սփյուռքի ներկայացուցիչները եւ Հայաստանի 4 քաղաքացիներից բաղկացած պատվիրակությունը:

Կոմիտեի անդամներն ու նախագահը նիստի ժամանակ հայտնել են, որ իրենց լիազորությունների սահմաններում կփորձեն ազդարարել և ավելի խստորեն հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից Կոմիտեի պահանջների կատարմանը:

© Medialab.am