Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 333 անձի մոտ.Factor

A patient with breathing problems is wheeled inside a COVID-19 hospital for treatment, amidst the coronavirus disease pandemic, Ahmedabad, India, April 14, 2021. REUTERS/Amit Dave

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 56 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 927 մարդ։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 333 անձի մոտ, ապաքինվել է 5 052 հիվանդ։ Երեկ, նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 058 դեպք, ապաքինվել է 3 742 վարակված, մահացել է 61 մարդ: