«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին։ Այդ մասին տեղեկացնում է կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։

Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։
Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան․․․»,- նշել է նա։