Միսկարյանը դադարեցնում է մասնակցությունը ՆԺԱՐ շարժմանը՝ առողջական խնդիրների պատճառով

ՆԺԱՐ շարժման անդամ Գարեգին Միսկարյանը գրառում է արել,որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։

Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։

Դա նշանակում է նաև, որ ստիպված եմ, որպես ՆԺԱՐ շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը։

Կուզեմ իմ անկեղծ գնահատանքի և աջակցության խոսքը հղել տիկին Նինա Կարապետյանցին՝ մաղթելով նրան քաջ առողջություն և կամք՝ մեր համատեղ սկսած կարևոր գործը նպատակին հասցնելու համար։

Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, արդեն թարմ ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին ներդնել իմ փորձն ու կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայացմանը։

Լավ եղեք և հետևեք ձեր առողջությանը»։