Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը շարունակվում է

Արցախի  բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է: Տրամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին):

«Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով, ֆիքսված ժամանակահատվածով (ք. Ստեփանակերտ՝ 3 ժամ, շրջկենտրոններ՝ 2 ժամ) դադարեցնելու են իրենց աշխատանքը»: