Սերժ Սարգսյանի աջակիցների բողոքի ակցիան՝ Ուղիղ. Factor.am

Այսօր նշանակված է «դիզվառելիքի գործով» ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության առաջին նիստը: Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սեժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1,8 մլրդ դրամ: Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Մինչ դատավարության մեկնարկը դատարանի բակում են հավաքվել Սերժ Սարգսյանի աջակիցները, նրանք այս գործընթացը որակում են քաղաքական ճնշում:

Ուղիղ հեռարձակումը՝ Factor.am