Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները․ Armtimes.com

Շենգավիթ վարչական շրջանը երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, որին մասնակցել էին բազմաթիվ փոքրիկներ եւ նրանց ծնողները, որեւէ առնչություն չունի։ Այն վարչական շրջանը չի կազմակերպել։

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ, նա եւս չի կազմակերպել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է հավաքված երեխաների բազմություն։ Նա նշել էր, որ տեսանյութն իրեն ուղարկել են եւ վստահեցրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։