ԲԴԽ-ն կասեցրել է սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները

Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչեւ նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։