Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 թուրք զինծառայող, այդ թվում՝ գեներալ

Թուրքիայի արևելքում, մասնավորապես Բիթլիսում, ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, վիրավորվել 4-ը: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ, զոհերի թվում է նաև գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը:

Ըստ տարբեր աղբյուրների, վթարի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը կամ եղանակային վատ պայման ները: