Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար. «Ազատություն»

Reuters-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, տեղեկացնում է, որ Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է 2015-2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Տեղեկությունը հաստատել են նաև «Ազատության» Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։

Պաշտոնապես Բաքուն այս լուրը չի հաստատել։ Այս պահն գեներալ-լեյտենանտի գտնվելու վայրը հայտնի չէ։

Մինչև բարձաստիճան զինվորականի ձերբակալությունը Արցախի իխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել էին, որ այս պահին նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։

Արցախցի պաշտոնյան, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանն» ասաց, որ ձերբակալման վտանգի տակ են նաև Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։ 

Արցախի նախագահի խորհրդականը դեռ երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը ՝ ընդգծելով, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցներ շատ մարդկանց։ Առ այս պահը, սակայն, հայտնի չէ նաև Դավիթ Բաբայանի գտնվելու վայրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։