Այս տարի նշվում է Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը

Այս տարի մենք նշվում է ՀՀ Ազգային արժեքի՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ 

Ինչպես և ամեն տարի, 2021թ-ին նույնպես ԲԱ-ն նախատեսում է գիտական, ինչպես նաև կրթական և հանրային միջոցառումներ, սակայն այս անգամ խորագիրը միանգամայն այլ է։ Միջոցառումները նվիրված են ԲԱ 75-ամյակին և անդադարձ են կատարելու թե՛ ԲԱ փառահեղ անցյալին, թե՛ ներկային և թե՛ ապագային։

Այս տարվա կարևոր միջոցառումների ցանկում են՝ 

  • ԲԱ հիմնադրման 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը (BAO-75 Expo)
  • Եվրոպական հեղինակավոր Astronomy & Astrophysics (A&A, Աստղագիտություն և աստղաֆիզիկա) ամսագրի տնօրենների խորհրդի տարեկան նիստը, որը, համաձայն 2019թ-ի որոշման, նախատեսված էր անցկացնել Հայաստանում 2020թ-ի մայիսին, սակայն, ՔՈՎԻԴ-19-ի պատճառով այն Հայաստանում կանցկացվի այս տարի
  • «7-րդ բյուրականյան գիտաճամբար»-ը (7BSC) 
  • «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց»-ը (2RASS)
  • «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75) 
  • Արտերկրային քաղաքակրթությունների թեմայով ԲԱ-ում 1971թ-ին կայացած առաջին միջազգային կոնֆերանսի (CETI-71) 50-ամյակին նվիրված գիտաժողովը

Միջոցառումների ցանկն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ՝ https://www.bao.am/activities/events/2021/2021.php 

Յուրաքանչյուր միջոցառման մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ 

2021թ-ը պետք է լինի գիտության տարի։