Իրանից Հայաստանի տարածք ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների ներթափանցման լուրը կեղծ է

Սոցցանցերում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության անունից տարածվում է կեղծ հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռներ տեղափոխելու պատրվակով Հայաստանի տարածք են ներթափանցել Ադրբեջանի հատուկ  նշանակության երկու ահաբեկչական խումբ` բաղկացած տասնմեկ հոգուց։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ նման հայտարարությամբ իրենք հանդես չեն եկել, իսկ էջը, որի միջոցով տարածվել է տեղեկությունը, ծառայության հետ որևէ առընչություն չունի։ Առաջիկայում թեմայի վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։