Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոհանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարին

Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին: