Ալիևը եկել է վերցնելու ավարը՝ ձեռքին ունենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 20 տարվա համաձայնությունները․Արման Բաբաջանյան.Factor

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, քանի որ Դուք պարբերական շփումների մեջ եք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ընթացող պրոցեսներին լավատեղյակ եք, հենց սկզբից ուղիղ հարցնեմ՝ ի՞նչ է պարտադրվում կամ առաջարկվում Հայաստանին թե՛ ապաշրջափակման, թե՛ սահմանազատման հարցերով, ի՞նչ սխեմաներ են առաջարկվում։

-Մինչև տարեվերջ հաստատապես կարող ենք ասել, որ լինելու է Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ։ Նա կկարողանա, ըստ ամենայնի, համաձայնության գալ այն շրջանակի շուրջ, որը վերաբերելու է դեմարկացիային և դելիմիտացիային և, իհարկե, հարցերի, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերից բխող պարտավորություններին, որոնք դեռևս չեն իրականացվել։

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը որևէ կերպ չի ներառելու Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի տարածքների այն ճանաչումը, որի շուրջ կա քննարկում, Արցախն այդտեղ ներառված չէ։

Բնականաբար, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, կարող եմ ուղիղ ասել, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում եմ ունեցել և հավաստիացում ստացել, որ առհասարակ «միջանցք» եզրույթն իր մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ ձևաչափով քննարկումներում չի գործածվել։

Դրանում մենք հավաստիացումներ ստացանք նաև ՌԴ փոխվարչապետից, որ նա Երևանում արեց։

Մանրամասները՝ Factor.Tv-ի տեսանյութում.