ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր ազատ կարձակվի․ Factor.am

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Վերջինս հավելեց, որ խոսքն այսօրվա մասին է։ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ նման միջնորդություն պաշտպանական կողմն այսօրվա նիստին էր ներկայացրել, որը դատարանը բավարարել էր։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: