«Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան»` Փաշինյան. «Ազատություն»

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին՝ գրում է «Ազատությունը»:

««Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», – ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», – ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Քոչարյանի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահության աճի հանգեցնել:

Փաշինյանի համոզմամբ, Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:»