ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ պաշտոններ զբաղեցրած նախկին որոշ պաշտոնյաների պաշտպանվածությունն առանձնահատուկ ապահովելու համար իրավական հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
Տաթևիկ Հայրապետյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան կոնտեքստում հարց հնչեցրեց՝ արդյոք վարչապետը կարծում է, որ կա որոշակի նախին պաշտոնյաների առանձնակի պաշտպանվածության կարիք:
Վարչապետն արձագանքեց` Գեորգի Կուտոյանին կամ որևէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք էր իրավական հիմք: «Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, իրավապահ մարմինները մտնում և դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ էր լինելու:
Ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, կասեին` ընդդիմությանը հետապնդում են և այդպես շարունակ: Այսինքն՝ պետք է իրավական հիմք լինի: Ես կարծում եմ, որ սա է ճիշտ մոտեցումը:
Այն դեպքերում, երբ նման բան անելու իրավական հիմք չկա, մենք դա չենք կարող անել: Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը բոլոր մարդկանց գործողությունները չի կարող միշտ վերահսկել»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: