Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են. վարչապետ Փաշինյանը ցավակցել է ահաբեկչությունների առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ավստրիայի ժողովրդին նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ:

«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է վարչապետ Փաշինյանը:

Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ՝ սպանվել է 3 մարդ, 15-ը վիրավոր է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից՝ նշելով բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ: