Առաջիկա օրերին սպասվում է անձրև և քամու ուժգնացում

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30մ/վրկ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վրկ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում՝ մարտի 4-6-ին 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում` մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Մարտի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 4-6 մ/վրկ, մարտի 4-5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 25-30մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով: