Հրդեհ Աղյուսագործների փողոցի տներից մեկում

ՀՀ ԱԻՆ

Մարտի 18-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աղյուսագործների 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:52-ին, մարվել՝ 17:59-ին: Տան հյուրասենյակում այրվել են բազկաթոռը, բազմոցը (մասամբ) և լամինատ (1 քմ):

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: