Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում. «Ազատություն»

Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում. «Ազատություն»
Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում. «Ազատություն»

Գլխավոր դատախազության ղեկավարը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև այդ կառույցում՝ հաղորդում է «Ազատությունը»։ 

«Օրենքի նախագիծը մշակելիս ինքներս ենք առաջարկելու նաև դատախազների, և ոչ միայն, բոլո՛ր իրավապահ մարմինների ու հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնյաների վեթինգը»,- լրատվամիջոցին ասել է Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։։

Երեկ ուժային կառույցների ղեկավարները դեմ չէին, որպեսզի վեթինգ իրականացվի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) և Ոստիկանությունում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում երեկ ասաց՝ վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ինքը: Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս խնդիր չի տեսնում, որպեսզի նաև Ոստիկանությունում վեթինգ իրականացվի, ասաց՝ ինքը «բացարձակապես» մտավախություն չունի։