Ավետարանոց գյուղի մանկապարտեզն Ադրբեջանը վերածել է զորամասի.Factor

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել Արցախի գրավյալ տարածքում։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրետանային զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի գրավյալ հատվածում։ Զորամիավորման հրամանատար Մայիս Բարխուդարովը մասնակցել է բացման միջոցառմանը։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, որը այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Գյուղի մանկապարտեզն էլ ադրբեջանցիները վերածել են զորամասի։

Այս մասին հայտնում է Factor.am-ը